ՀԱՅԵՐԵՆ

| |
Автор: Super User
Просмотров: 504

Рейтинг:  0 / 5

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ
Ի՞նչ է մեր հետ կատարվում՝ ամեն քայլափոխին տխուր, հիասթափված, սրտնեղած մարդիկ: Ամենուր տխուր դեմքեր, դժգոհություններ, մեղադրանքներ: Մտորում եմ ակամա, թե մենք ինչքան շատ ենք սիրում բացասականն ու վատ օրինակը: Անընդհատ նկատում ենք մարդկանց վատ կողմերը, սխալ արարքները, թերացումները: Անիծում, անիծում ենք խավարը, բայց ոչինչ չի փոխվում:

-Խավարն անիծելու փոխարեն մի փոքրիկ լույս վառիր,- ասում է հայտնի ասացվածքը: Մի ժպիտ, մի ջերմ խոսք, մի բարի արաք նվիրիր ընտանիքիդ անդամին, բարեկամին, հարևանին, անծանոթին: Քեզ վրդովվեցնողին, չհասկացողինվատություն մի արա, չարը մի կամեցիր, այլ ճիշտ օրինակ ցույց տուր: Ամեն մարդու սրտում էլ բարության շողեր կան, թեկուզ երբեմն դա շատ դժվար է նկատելը:

Մեր կյանքում այնքան են պակասել լավի, բարու օրինակները: Այնքան քիչ են անշահախնդրորեն օգնող ու աջակցող մարդիկ: Այնքան շատ կա բարության կարիք: Այո, ինչ-որ բան այն էչ:

Երազում եմ, որ ազգովի դադարենք սիրել բացասականը՝ վեճը, կռիվը, եսասիրությունը, վրեժն ու քենախնդրությունը, քննադատությունն ու մեղադրանքը, սովորենք համբերատար ու ներողամիտ լինել իրար հանդեպ: Հարգենք, սիրենք իրար, օգնության ձեռք մեկնենք հոգսերի մեջ գտնվողներին, ընկածներին վեր բարձրացնենք, սայթաքողներին ճիշտ ճանապարհ ցույց տանք: Այս դեպքում ժպիտն ու երջանկությունն ավելի շատ կլինի թե շրջապատում, թե մերն սրտերում: Շուշան Միքայելյան

Comments:

Категория: